Թեմական Խորհրդի Յարաբերական Մարմինը ստորև ներկայացնում է Թունեան տարր. օր. դպրոցից ստացած զեկոյցը:
Մեծ պահոց շրջանին առաջնորդ Սրբազան հօր օրհնութեամբ եւ Կրօնական Խորհրդի կազմակերպութեամբ եկեղեցիներում տեղի են ունենում Արեւագալի եւ Հսկումի արարողութիւններ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին։
Թեմական Խորհրդի Յարաբերական Մարմինը ստորև ներկայացնում է Հայոց Ազգային «Արարատ» դպրոցից ստացած զեկոյցը, ներկայացնելով սոյն դպրոցի հայ պաշտօնեաների անձնակազմը՝
Ուրբաթ 4 մարտ 2016-ի կէսօրին յաւարտ Ս. պատարագի թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում յաջորդաբար ընդունեց Արաքի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ժրաջան անդամներ՝ տէր եւ տիկին Ալպերթ Բուդաղեանն ու տէր եւ տիկին Բաբգէն Աբրահամեանը։
Թւականիս փետրւարի 23-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի առաջարկով կայացաւ գրողների եւ մտաւորական խաւի հերթական 55-րդ հանդիպումը ՝ Թ. Հ. Թ.-ի ազգային առաջնորդարանի դահլիճում:
Եկեղեցիների ծիսական ժողովրդի հետ հանդիպելու շարանում թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեան հինգշաբթի 3 մարտ 2016-ի երեկոյեան հանդիպեց Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ծխականների հետ համանուն եկեղեցու կից Շաղուլեան սրահում։ Ներկայ էին եկեղեցու հոգեւոր հովիւներ՝ Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը, Արժ. Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանը, Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանն ու եկեղեցական խորհրդի անդամները։
Այսու յայտնում ենք Զէյթուն քաղաքամասի մեր ժողովրդի հաւատացեալ զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 12 մարտ 2016-ին Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, Յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապն տօնն է. այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին:
«ԱԼԻՔ» - Երկուշաբթի, փետրւարի 29-ին, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի միջոցառումները կարգաւորող յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ Իրանի Հայ Արհեստաւորների Միութեան «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ, լոյս տեսած հինգ գրքերի պարսկերէն թարգմանութեան համատեղ շնորհանդէսը:
Քրիստոնէական և կրօնական դաստիարակութեան կարևորութիւնից ելնելով չորեքշաբթի փետրւարի 24-ին Թունեան տարրական դպրոցում կազմակերպւեց պասի ճաշատեսակների փառատօն:
Երեքշաբթի 1 մարտ 2016-ի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեան իւրայատուկ հանդիպում ունեցաւ թեմիս կանանց միութիւնների վարչութիւնների հետ։