Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Իրանի Իսլամական Յեղափոխութեան մեծ յաղթանակի 37-րդ տարեդարձի մեծարման ծրագրի շարանի աւարտին, ամբողջ Իրանի մասշտաբով, հինգշաբթի 11 Փետրւարի 2016-ին, (22 Բահման) առաւօտեան տեղի է ունենալու համաժողովրդական մեծ քայլարշաւ:
Առ այդ, մեր սիրելի ժողովրդին կոչ ենք յղում, բարձր գիտակցելով իր պարտականութիւնը մեր սիրելի երկրի իրադարձութիւնների հանդէպ, ամբողջ Իրանի ժողովրդի մեծ ընտանիքի կողքին մասնակցեն, 22 բահմանի համաժողովրդական մեծ քայլարշաւին:
Երկուշաբթի 8 Փետրւար 2016-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, Թեմական Խորհրդի ատենապետ Տիար Ռուբիկ Կարապետեան եւ Կաթողիկոսութեան Կենտրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի անդամ Տիար Վարդան Վարդանեան մեկնեցին Անթիլիաս-Լիբանան, մասնակցելու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութեան Կրօնական եւ Քաղաքական ժողովների նիստերին 9-ից 11 Փետրւար 2016, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսի։
Հինգշաբթի, 4 փետրւար 2016-ին, տօնն էր Սրբոց Վարդանանց Զօրավարացն Մերոց և 1036 Վակյիցն: Այս առիթով հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ մատուցւեց Թեհրանի մեր եկեղեցիներում:
Սրբոց Վարդանանց Զօրավարաց Տօնը համընկնում է Սարդարապատ թաղամասի Սրբոց Վարդանանց Եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով հինգշաբթի 4 փետրւարին Սրբոց Վարդանանց Եկեղեցում մատուցւեց հանդիսաւոր Ս. պատարագ: Պատարագեց և քարոզեց թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
«ԱԼԻՔ» - Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձը մեծարելու ծրագրերի շարանում, փետրւարի 4-ին, որը Իրանում նահատակների մեծարման օր էր, երեկոյեան իւրայատուկ արարողութիւն էր կազմակերպւել Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան նահատակների բաժնում, ի յիշատակ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի եւ յեղափոխութեան յաղթանակի տարիներին բոլոր կրօնական փոքրամասնութիւնների նահատակների: Իրանի բանակի նւագախումբը նախ հնչեցրեց Իրանի պետական հիմնը, որից յետոյ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի միջոցով կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն՝ նահատակների հոգու խաղաղութեան համար: Ծրագրի ընթացքում ներկաներին խօսք ուղղեց Թեհրան նահանգի եւ քաղաքների նահատակների հիմնարկի գերատեսուչ, ճրտգ. Նասիրին, ով ընթերցեց Վալի ֆաղիհի ներկայացուցիչ, հանր. նախագահի տեղակալ եւ նահատակների հիմնարկի տնօրէն հոջ. Շահիդիի պատգամը:
Վատիկանի Ուխտագնացութեան կազմակերպութեան տնօրէն՝ Եպիսկոպոս Մոնսինեոր Անդրէ Աթան չորսհոգանոց մի պատւիրակութիւն գլխաւորելով եւ Թեհրանի Մշակութային ժառանգութեան կազմակերպութեան հանրութեան հետ կապի բաժնի մի խումբ աշխատակիցների ընկերակցութեամբ երկուշաբթի փետրւարի 1-ին այցելեց Թեհրանի Ս. Մարիամ Աստւածածին եկեղեցին ու դրա շրջափակում գտնւող «Արտակ Մանուկեան» թանգարանը:
Սիրելի հայրենակիցներ,
Սրտի անհուն բերկրանքով եւ հպարտութեան անբացատրելի զգացումով ողջունում ենք Իրանի մեր արի ու քաջ ժողովրդին, որ այս օրերին որեւէ մի ժամանակից աւելի ինքնավստահ ու հպարտութիւն առթող ապրումներով ոգեկոչում է իր Յեղափոխութեան, Իսլամական Յեղափոխութեան 37-ամեակը։ Մի յեղափոխութիւն որ յեղափոխութիւնների պատմութեան մէջ եղել է ու մնում իւրայատուկ եւ ինքնատիպ քանի որ ժողովրդական յեղափոխութիւն էր, որի զէնքն ու զրահը իր կամքն ու ընծայաբերման ոգին էր։
Երեքշաբթի, 2 փետրւար 2016-ին տօնն էր Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն:
Սոյն տօնը, տօնն է նաև քահանայութեան: Այս առիթով, նոյն օրը հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ մատուցւեց Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում։
Թեհրանում գործող կանանց բարեսիրական եւ մշակութային միութիւնների շարքում իր ինքնուրոյն տեղը ունի Թեհրանի Հայ Եկեղեցասէր Կանանց Միութիւնը, որ 1928-ից ի վեր գործում է եւ թեհրանահայ կեանքին իր դրական ու բարերար ներդրումն է բերել ու բերում է, յատկապէս եկեղեցաբոյր ու կրօնական ձեռնարկների, ուխտագնացութիւնների կազմակերպումով։
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի, 4 փետրւար 2016-ին, ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑՆ ՄԵՐՈՑ ՀԱԶԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԵՑ ՎԿԱՅԻՑՆ, ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ Ի ՄԵԾԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՏՕՆՆ Է:
Այս առիթով հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ է մատուցւելու Թեհրանի մեր եկեղեցիներում:
Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձի տօնակատարութիւնների առիթով, երկուշաբթ փետրւարի 1-ի առաւօտան իւրայատուկ արարողութիւն էր կազմակերպւել իսլամական յեղափուութեան հիմնադիր առաջնորդ՝ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի դամբարանում: