Հինգշաբթի 27 Ապրիլ 2017-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Գերմանիոյ դեսպանատան դեսպանորդ Մարիան ՍշոկրաՖն ու դեսպանատան առաջին քարտուղար եւ մամլոյ բաժնի ղեկավար՝ դոկտ. Մոնիքա Մինդսը։
Շատ սիրելի եւ թանկագին պահանջատէր հայորդիներ՝
Երկուշաբթի, 2017 թւի ապրիլի 24-ի առաւօտեան, բազմահազար հայորդիների մասնակցութեամբ, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւեց ս. պատարագ, կատարողութեամբ՝ Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:
Բարձր հովանաւորութեամբ Թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք Սարգսեանի և նախաձեռնութեամբ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի, սոյն թւականի ապրիլի 4-ից մինչև ապրիլի 12-ը տեղի են ունեցել դպրոցական աշակերտների համար նախատեսւած ծրագրերը:
Օսմանեան կայսրութեան միջոցով հայոց ցեղասպանութեան 102-ամեակի կապակցութեամբ կիրակի ապրիլի 23-ին Թեհրանի Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդարանի դահլիճում թեմիս բարեխնման առաջնորդ՝ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանի և Թեհրանի հայոց թեմական խորհրդի ատենապետ՝ Ռոբերտ Բեգլարեանի մասնակցութեամբ կայացաւ մամուլի ասուլիս:
Կիրակի, ապրիլի 23-ին, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում գտնւող Մեծ Եղեռնի Յուշարձանի մօտ կատարւեց բարեխօսական աղօթք ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն անմեղ զոհերի, նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և մասնակցութեամբ հոգևոր հայրերի:
Թեհրանի հայոց ազգային մանկապարտէզ, նախակրթարան և տարրական օղակի աշակերտ-աշակերտուհիները ծաղիկ մատուցելով եկեղեցիների յուշարձանների առջև, յարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին:
Շաբաթ 22 Ապրիլ 2017-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Մէմար» ճարտարապետական երկամսեայ հանդէսի 102-րդ համարի հրաւիրեալ խմբագրական կազմի անդամներ՝ օր. Ալինա Թարվերդեան և պարոնայք՝ Բերնարդ Դրօր, Արմանդ Դրօր, Առլէն Ստեփանեան, Արա Սուքիասեան և Արփիար Պետրոսեանին։
Ալիք - «102 տարի առաջ մահւան հովտով քայլած հայ ժողովուրդն այսօր քայլում է կեանքի ճանապարհով» այս բնաբանով առաջնորդւող Թեհրանի հայոց դպրոցների միջնակարգ օղակի աշակերտ-աշակերտուհիները, նաեւ ուրբաթօրեայ դասընթացների աշակերտներ, չորեքշաբթի ապրիլի 19-ի առաւօտեան, համախմբւել էին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում՝ յարգելու Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը եւ միաժամանակ իրենց արդարութիւն պահանջող ձայնը միախառնելու հայաշխարհին:
Շաբաթ 22 Ապրիլ 2017-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Հայ Արհեստաւորների Միութեան վարչութեան ներկայացուցիչներ՝ պարոնայք Արշալոյս Յարութիւնեանի եւ Ռազմիկ Այդինեանին: