Թւականիս ուրբաթ յունւարի 27-ին և կիրակի յունւարի 29-ի առաւօտեան, Թեհրանի եկեղեցիներում յընթացս սուրբ եւ անմահ պատարագի, փոխան քարոզի, ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի 2017 տարին
«ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԻ ՏԱՐԻ»
հռչակած` Հայրապետական պատգամը:
Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան թեմակալ առաջնորդներին, հոգեւոր դասուն, ազգային իշխանութեանց, եւ մեր ժողովրդի զաւակներին
«Ազադի» Մարզահամալիրի «Քարթինգ»-ի բաժինը թւականիս բահմանի 1-ից (յունւարի 20-ից) մինչև բահմանի 30-ը (փետրւարի 18-ը), հայ հայրենակիցների խաղերին մասնակցելու համար նկատի է առել 40% զեղջ:
«Ալիք» - Յունւարի 25-ին ազգային առաջնորդարանի դահլիճում Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ իր աշխատանքը սկսած Պատգամաւորական ժողովի նիստի սկզբում ատենապետ՝ Ժոզէֆ Մեհրաբեանը յոյս յայտնեց, որ առաջիկայ չորս տարիներին պատգամաւորների արդիւնաւէտ քննարկումների արդիւնքում ժողովը օգտաշատ շրջան կանցկացնի: Պատգամաւորների թւային պատկերը ամրագրելուց յետոյ, խօսքը տրւեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանին, ով մի քանի գլուխների տակ ամփոփեց իր մտածումները:
Թւականիս չորեքշաբթի յունւարի 25-ի առաւօտեան Թեհրանի «Հայ կին» միութեան և նրան կից աշխատող «Անի» միութեան վարչութեան անդամներից այցելեցին Թեհրանի «Զարքէշ» թաղամասի թիւ 31 հրշէջի կայան, ծաղիկ և յարգանքի տուրք մատուցեցին Թեհրանի «Փլասկօ» շէնքի հրդեհում զոհւած անձնազոհ հրշէջների հոգիների յիշատակին:
Երեքշաբթի 24 յունւար 2017-ին, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցաւ միջազգային մի համագումար՝ «Երկնային առաքելութեանց (կրօնների) մէկութիւնը եւ նրանց դերը համաշխարհային խաղաղութեան հաստատման մէջ» թեմայով։
Թեհրանի «Պլասկօ» շէնքի հրդեհման և փլուզման պատճառով զոհւած փրկարարների յիշատակը յարգելու համար, չորեքշաբթի յունւարի 25-ին Թեհրանի Հայոց Ազգային «Նայիրի-Սողոմոնեան» տղայոց միջնակարգ դպրոցի աշակերտները ցաւակցական այցելութիւն կատարեցին «Սասուն» քաղաքամասում գտնւող հրշէջ կենտրոն, որտեղ հանդիպեցին կենտրոնի պատասխանատուներին:
Երկուշաբթի յունւարի 17-ին, Նոր Տարւայ և Ս. Ծննդեան տօների առիթով, Թեհրանի 8-րդ շրջանի քաղաքապետարանի և Զարքէշ թաղամասի խորհրդի նախաձեռնութեամբ և Թ.Հ. Թեմի անձնուրացների և նահատակների արժէքների պահպանման յանձնախմբի համագործակցութեամբ, «Սասուն» քաղաքամասի «Նայիրի» սրահում տեղի ունեցաւ հայ նահատակների և անձնուրացների մեծարման ծրագիր:
Թւականիս չորեքշաբթի յունւարի 25-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Թ.Հ. Թեմի քահանայած դասի, Թեմական Խորհրդի և համայն թեհրանահայութեան անունից, այցելութիւն կատարւեց Թեհրանի 18-րդ Հրշէջի Կայարան, ցաւակցելու և յարգանքի տուրք մատուցելու Թեհրանի «Փլասկօ» շէնքի հրդեհում զոհւած անձնազոհ հրշէջների հոգիներին:
Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 38-րդ տարեդարձի առիթով` Իրանում կրօնական փոքրամասնութիւններին նւիրւած, կամ նրանց միջոցով նախաձեռնւած ծրագրերը հանրութեան տեղեկացնելու նպատակով, կիրակի յունւարի 22-ի առաւօտեան, Իսլամական Քարոզչութեան Կազմակերպութեան Կենտրոնում կազմակերպւել էր մամլոյ ասուլիս: