Երեքշաբթի յունւարի 31-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Համազգային Մշակոյթի և Կրթական Միութեան Ներկայացուցիչ՝ պրն. Վաչէ Փափազեանին:
Երեքշաբթի յունւարի 31-ի առաւօտեան մեկնարկւեց Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 38-րդ տարեդարձի միջոցառումները:
Երեքշաբթի 31 յունւար 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի իր գրասենեակում, ընդունեց «Ակունք» մարմնամտային խանգարումներով երեխաների Կենտրոնի տնօրէնուհի տկն. Անգինէ Մարգարեանին։
Երեքշաբթի յունւար 31-ի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Ղոմի «Լուսաւոր Ապագայ» կազմակերպութեան ներկայացուցիչները:
Ահա 38-րդ անգամ լինելով, Իրանի Իսլամական Հանրապետութեան երկնակամարը, առաւել եւս, պայծառանում է ու շողարձակում 22 Բահմանի կենսաւորող, հոգիները ջերմացնող ու միտքը պայծառացնող արեւով։
Թւականիս հինգշաբթի յունւարի 26-ին, բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Սրբոց Վարդանանց Եկեղեցին նշեց իր հիմնադրման 30-ամեակը:
«ԱԼԻՔ» - Երկուշաբթի` յունւարի 30-ին տեղի ունցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի նորակառոյց՝ «Ճրտ. Ռոստոմ Ոսկանեան»-ի անւան մարզահամալիրի եւ «Սասնայ Մհեր» սրահի բացման արարողութիւնը:
Թւականիս 21-28 յունւարի Վատիգանում տեղի ունեցաւ Կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելեան Ուղղափառ ոչ քաղկեդոնական եկեղեցիների միջեւ Աստւածաբանական երկխօսութեան միջազգային միացեալ Յանձնաժողովի 14-րդ հանդիպումը: Արեւելքի ոչ քաղկեդոնական եկեղեցիների ընտանիքի ներկայացուցիչներն են՝ Անտիոքի Ասորի եկեղեցին, Հայ Առաքելական եկեղեցին (Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ զոյգ կաթողոկոսութիւններով), Ղպտի ուղղափառ եկեղեցին, Եթովպիոյ ուղղափառ եկեղեցին եւ Մալանգարայի Ասորի ուղղափառ եկեղեցին: Հանդիպումը կայացաւ Պապական Խորհուրդի Քրիստոնէական Միութեան Սատարող Բաժանմունքում:
Շաբաթ 28 Յունւար 2017-ի առաւօտեան իտալական լսա-տեսողական մամուլի մի խումբ թղթակիցներ առաջնորդութեամբ Հռոմ քաղաքի Ս. Պենավանթուրա եկեղեցու հովիւ հայր Ստեփանոսն հանդիպեցին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին եւ յատուկ հարցազրոյց ունեցան նրա հետ։
Կիրակի, թւականիս յունւարի 29-ին, յաւարտ Ս. Պատարագին, Հ. Հ.-ի Հայոց Բանակի բոլոր զոհերի հոգիների խաղաղութեան համար կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, գլխաւորութեամբ թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի: