Երկուշաբթի, 19 յունիսի 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հիւրընկալեց Սպահանի հայոց թեմից Թեհրան ժամանած՝ ճամբարի մասնակից «Արմէն» տարրական երկսեռ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ-աշակերտուհիներին, որոնցից մէկը Շահինշահրի Սրբոց Վարդանանց մէկօրեայ վարժարանի 6-րդ դասարանի սան էր:
Շաբաթ, 17 յունիս 2023 թւականի երեկոյեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հիւրընկալեց Ղոմի Կրօնագիտութեան համալսարանի յատուկ հրաւէրով Կանադայից Իրան ժամանած Մենոնայթ եկեղեցու համալսարանների երեք դասախօսներին գլխաւորութեամբ՝ Հարրի Հիւբների (Harry Huebner), որին ընկերակցում էին Էմի Ֆրիկհոլմ (Amy Frykholm), Տիմ Ռեարդօն (Tim Reardon) եւ Քրիս Հիւբնէրը (Chris Huebner):
Ուրբաթ, 16 յունիս 2023 թւականի առաւօտեան, 17-րդ Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների ընթացքին, Թեհրանի կուսակալութեան քաղաքական հարցերի տեղակալ դոկտ. Շայանը այցելեց Կենտրոն (Ս. Սարգիս) ընտրատեղամաս, որտեղ նաեւ հանդիպում ունեցաւ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ:
Այսու տեղեկացնում ենք, որ Սպահանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Վրէժ Տէր Մարտիրոսեանը, Սպահանի թեմի Թեմական խորհրդի անունից շնորհաւորել է Թ.Հ.Թ. 17-րդ Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների առիթով:
Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հետ հեռախօսազրոյցում, պրն. Վրէժ Տէր Մարտիրոսեանը ընդգծել է միջթեմական յարաբերութիւնների կարեւորութիւնը եւ յոյս յայտնել, որ ապագայ գործունէութեան ընթացքում աւելի կընդլայնւեն սերտ յարաբերութիւններն ու համագործակցութիւնները:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Այսու մեր գոհունակութեան եւ երախտագիտութեան խօսքն ենք յայտնում Թեհրանի հայ համայնքի սիրելի ժողովրդին, Թ.Հ.Թ. 17-րդ Պատգամաւաորական Ժողովի ընտրութիւններին աննախադէպ ակտիւ մասնակցութեան համար:
Բարձր ենք գնահատում Կենտրոնական Ընտրական յանձնախմբի, ենթայանձնախմբերի, համագործակցող անձանց եւ բոլոր պատասխանատուների նախանձախնդիր աշխատանքը, որոնք ամենայն բծախնդրութեամբ աշխատեցին ընտրութիւնների արդար եւ բարեյաջող անցկացման ուղղութեամբ:
Վստահ ենք, որ ինչպէս միշտ Պատգամաւորական ժողովի իւրաքանչիւր անդամն իր պատասխանատու դերակատարութեամբ եւ համագործակցութեամբ խթան է հանդիսանալու համայնքիս կեանքի բարօրութեան եւ բարգաւաճման:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Սիրելի Հայրենակիցներ՝
Թւականիս յունիսի 16-ին կայացած Թ. Հ. Թ. 17-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին, իրենց մասնակցութիւնն էին բերել 87 թեկնածուներ:
Թեհրանի հինգ կենտրոններից, ժողովրդի քւէների արդիւնքում ընտրւել են 39 պատգամաւորներ (ի բացառեալ Թեհրանի թեմին ենթակայ շրջանների):
Թեհրանում ընտրութիւններին մասնակցել են 5655 հոգի, որը ընդհանուր ստացւած քւէների պատկերը հետեւեալն է՝
Ընդհանուր ստացւած քւէներ 5654
Ընդհանուր անվաւեր քւէներ 35
------------------------------------------------------------------------------------------------------
Ընդհանուր հաստատւած քւէներ 5619
Երեքշաբթի, 13 յունիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց, դիրիժոր՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեանին եւ իր տիկնոջը, ովքեր շնորհակալական այցելութեամբ հանդիպեցին Սրբազան Հօր հետ:
Երկուշաբթի, 12 յունիս 2023 թւականին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ 10 Քահանայ Հայրերի տեղի ունեցաւ քահանայից ժողովը:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ 5 յունիս 2023 թւականը տօնն էր Սրբոց Կուսանացն Հռիփսիմեանց: Այս տօնն համընկնում է Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով ուրբաթ 23 յունիս 2023 թ. Հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ Կազմակերպութեամբ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների կազմակերպւել է միօրեայ ուխտագնացութիւն դէպի Ղազւին:
Արձանագրութիւնների համար դիմել Ազգային Առաջնորդարանի`
Քրիստոնէական Դաստիարակութեան գրասենեակ եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու գրասենեակ:
Արձանագրութիւնները՝ յունիսի 17-ին, 18-ին, 19-ին եւ 20-ին 2023 թ.
Ժամը՝ 9:30-ից 15:30-ը
ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Ի գիտութիւն մեր համայնքի սիրելի ժողովրդի՝ յայտնում ենք, որ Թ.Հ.Թ. 17-րդ նստաշրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնը կայանալու է՝
ՅՈՒՆԻՍԻ 16-ԻՆ (ԽՈՐԴԱԴԻ 26)
Ուրբաթ, 16 յունիս 2023 թւական,
առ. Ժամը 8:00-ից մինչեւ ժամը 18:00-ը
Իւրաքանչիւր ընտրող՝ անհատապէս անհրաժեշտ է իր հետ ունենայ՝
• Անձնագիր (اصل شناسنامه)
• Սոցիալական քարտ (کارت ملی)
Հարկ է նշել, որ Կուսակալութեան յայտարարութեան համաձայն ընտրութեանը կարող են մասնակցել մինչեւ 2007 թւականի յունիս 16-ի (26 խորդադ 1386) ծնւածները: (متولدین 26 خرداد 1386 و پیش از آن)
Թ.Հ.Թ. 17-ՐԴ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ