Նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի դիւանի, շաբաթ թւականիս հոկտեմբերի 15-ի երեկոյեան կազմակերպւել էր հանդիպում, Սասուն քաղաքամասի պատգամաւորների հետ «Նայիրի» սրահում:
Ուրախութեամբ յայտնում ենք, որ երկարատեւ դադարից յետոյ, Մշակութային յանձնախմբի ջանքերով կրկին իր աշխատանքը սկսեց Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի «Նոր Ձայներ» երգչախումբը՝ համալրւած նոր անդամներով:
Երկուշաբթի, թւականիս հոկտեմբերի 10-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց «Մարի Մանուկեան» դպրոցի Տեսչական եւ Ուսուցչական հայ անձնակազմին եւ Ծնողական խորհրդի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօրն իրազեկ պահելու յիշեալ դպրոցում տեղի ունեցած որոշ խնդիրների մասին:
Երկուշաբթի, թւականիս հոկտեմբերի 10-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Հայ Կին» Միութեան կից «Անի» միութեան նորընտիր վարչութեան անդամներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու:
Այսու տեղեկացնում ենք, որ՝
Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի նախաձեռնութեամբ
կազմակերպւել է
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հանդիպումները կայանալու են հետեւեալ թւականներին՝
-Երկուշաբթի 17 հոկտեմբեր 2022թ. Հ. Մ. «Նայիրի» Միութեան կենտրոնատեղիում
-Երեքշաբթի 25 հոկտեմբեր 2022թ. Հ. Ուս. «Չհարմահալ» Միութեան կենտրոնատեղիում
-Շաբաթ 29 հոկտեմբեր 2022թ. Հ.Մ. «Սարդարապատ» Միութեան կենտրոնատեղիում
-Շաբաթ 5 նոյեմբեր 2022թ. Հ.Մ. «Սիփան» Միութեան կենտրոնատեղիում
-Երկուշաբթի 7 նոյեմբեր 2022թ. Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան կենտրոնատեղիում
Ժամը 19:30-ին:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կիրակի, թւականիս հոկտեմբերի 9-ին, Թեհրանի կուսակալ դոկտ. Ղասեմ Մոհամմադ Թեհրանին ընկերակցութեամբ քաղաքական հարցերի տեղակալ դոկտ. Շայանի այցելեց Ազգային Առաջնորդարան եւ տեսակցութիւն ունեցաւ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի հետ:
Շաբաթ, թւականիս հոկտեմբերի 8-ին, հայոց առաքելական Սուրբ եկեղեցին տօնեց Սրբ․ Թարգմանչաց տօնը։ Այդ առիթով, Թեհրանի Սրբ. Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ Ձեռամբ՝ Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս. Արք․ Սարգսեանի։
Մշակոյթի նախարարը Իրանի 8-ամեայ պատերազմի յիշատակման շաբաթւայ առիթով այցելել է իրանահայ նահատակ Զօրիկ Մուրադեանի եւ Վարդան Աղախանեանի տուն:
Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով, սեպտեմբերի 24-ի երեկոյեան Իրանագիտութեան հիմնադրամի պատասխանատուն եւ այլ պատասխանատուներ այցելեցին Իսլ. յեղափոխութեան յաղթանակի տարիներին մի քանի ամիս տարբերութեամբ նահատակւած հայր ու որդի Հայկակ եւ Էդմոնդ Մովսիսեանների բնակարան:
Չորեքշաբթի, թւականիս սեպտեմբերի 28-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ փոխատենապետ Վահէ Թարոյեանի եւ նոյն խորհրդի անդամ պրն. Աշոտ Սինանիի այցելեցին Արաքի շրջան եւ հանդիպում ունեցաւ համայնքի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ներկայացուցիչներ պարոնայք՝ Վարդան Պօղոսեանի, Բաբգէն Աբրահամեանի, Ալբերթ Բուդաղեանի եւ Ռազմիկ Յակոբեանի հետ: