Չորեքշաբթի, 27 Յունիս 2018-ի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքին մէջ ընթացք առաւ «Կրօնը եւ Կենսոլորտը» խորագիրով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կետրոնի միջեւ, 8-րդ եռօրեայ երկխօսութիւնը։
21-22 Յունիս 2018-ին, Աթշանէի, Լիբանան, ասորի ուղղափառ եկեղեցու վանքի մէջ տեղի ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, Ն.Ս. Թաուատրոս Բ եւ Ն.Ս. Մար Աֆրամ Բ. պատրիարքների միջեւ հանդիպում՝ խորհրդակցելու հայ, ղպտի եւ ասորի եկեղեցիներին առնչւած հարցեր ու մարտահրաւէրներ, յատկապէս Միջին Արեւելքի ծիրում։
Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը 2018 թւականի յուլիսի 12-ից 16-ը կազմակերպել է դպրոցականների չորրորդ համահայկական բնագիտական օլիմպիադան` ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաներից:
Կիրակի 8 Յուլիս 2018-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հադիսաւոր Ս. պատարագ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Այլակերպութեան (Պայծառակերպութեան) տօնի առիթով։
Յոբելեանական նշումը թէեւ ըստ արտաքին տեսքին գեղեցիկ մի ընկերային սովորոյթ է, սակայն դրանից վեր եւ աւելին՝ նա իր մէջ կրում է դաստիարակչական բնոյթ եւ նկարագիր ունեցող մի հզօր շարժառիթ, որը եռեակ նպատակներ է հետապնդում։
Յուլիսի 5-ին կայացել է «Իրանական նոճի» մրցանակաբաշխութեան երրորդ հանդիսաւոր արարողութիւնը:
Բանաստեղծութիւն նւիրւած՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին Մ. Տ. Կիլիկիոյ եւ Թ.Հ.Թ. Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50-ամեակին. իրենց միջոցով նաեւ՝ Հայ Եկեղեցու բոլոր Ոսկեայ Յոբելեար Սպասաւորողներին։
Կիրակի, 1 Յուլիս 2018-ի առաւօտուն, Անթիլիասի Մայրավանքի մէջ, ինչպէս նաեւ մեր բոլոր եկեղեցիներում, յընթացս Ս. եւ Անմահ Պատարագին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 23-րդ տարեդարձի առիթով տեղի ունեցաւ Հայրապետական Մաղթանք։ Ս. եւ Անմահ Պատարագին հանդիսապետեց Վեհափառ Հայրապետը, Պատարագը մատուցեց եւ քարոզեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ` Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանը, իսկ Պատարագին երգեցողութիւնը կատարեց, առաջին անգամ լինելով, Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի մանկապատանեկան երգչախումբը, ղեկավարութեամբ՝ Գերշ. Տ. Մեղրիկ Եպս. Բարիքեանի։
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 8 Յուլիս 2018 Տօն է Այլակերպութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի (Վարդավառ):
Կիրակի 1 Յուլիս 2018-ին յընթացս Ս. և անմահ պատարագի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառի կաթողիկոսական ընտրութեան և օծման քսաներեքերորդ տարեդարձի և քահանայական ձեռնադրութեան ու օծման 50-ամեակի առիթով: