Ի գիտութիւն մեր համայնքի սիրելի ժողովրդի՝ յայտնում ենք, որ նկատի ունենալով եկեղեցիների ու դպրոցների սուրբ եւ նւիրական առաքելութիւնը, դրանք չեն կարող ընտրապայքարների եւ նմանատիպ քարոզչական աշխատանքների համար յարմար միջավայրեր լինել:
Ուստի՝ Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի որոշման համաձայն, 17-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների թեկնածուների նախընտրական քարոզարշաւի քարոզչական ելոյթների համար՝ թեմիս եկեղեցիների ու դպրոցների յարմարութիւնների օգտագործումը չեն թոյլատրւել:
Հարկ է նշել, որ այս կապակցութեամբ ուրբաթ, թւականիս յունիսի 9-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում՝ «Անկախ թեկնածուների միասնութիւն» կոչւող խմբի նախընտրական քարոզարշաւի քարոզչական ելոյթը, որը կազմակերպւել էր առանց համադրութեան ու Թեմական խորհրդի թոյլտւութեան, կանխւեց Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու խորհրդի կողմից:
Այսու, յարգելի բոլոր թեկնածուներին յայտնում ենք, որ նկատի ունենալով եւ յարգելով վերոյիշեալ որոշումը, իրենց նախընտրական քարոզարշաւի քարոզչական ելոյթները միութիւնների հետ համադրաբար, կազմակերպեն միութիւններում կամ յարմար նկատւող այլ վայրերում:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Շաբաթ, 10 յունիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ընդունեց «Արաքս» դպրոցի Տեսչական կազմին, Ծնողական խորհրդին եւ դպրոցի հիմնադրման 70-ամեայ յոբելեանի կազմակերպիչ յանձնախմբի անձնակազմին:
Հինգշաբթի, 8 յունիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Կրթական խորհրդում Ուսումնադաստիարակչական նաեւ Դասագրքերի վերակազմութեան յանձնախմբերիի հետ կապ եւ պատասխանատու՝ տկն. Այրինա Նորաւեանին եւ նախակրթարանի դասագրքերի վերակազմութեան յանձնախմբի ներկայացուցիչ՝ տկն. Հերմինէ Նազարբէգեանին:
Չորեքշաբթի, 7 յունիս 2023 թւականին, գումարւեց Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, ազգային առաջնորդարանի դահլիճում:
Երեքշաբթի 6 յունիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արսէն Աւագեանի ուղեկցութեամբ Առաջնորդարան այցելած «Fly One Armenia» հայկական աւիաընկերութեան տնօրէնների խորհրդի նախագահ Արամ Անանեանի եւ նրանց ընկերակցող պատւիրակութեան հետ: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Թեմական Խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը:
Ձեռամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատնում բացումը կատարւեց «Նահատակաց» սրահի:
Թւականիս յունիսի 2-ին, Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, մատուցւեց Ս. պատարագ: Ս. պատարագի ընթացքում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը իր քարոզի մէջ կարեւորութեամբ անդրադարձաւ Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ, լուսահոգի Իմամ Խոմէյնիի դերակատարութեանը, Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի եւ տարածաշրջանում ու աշխարհում Իրանի համար կարեւոր դիրք ապահովելու առումով:
Շաբաթ, 29 ապրիլ 2023 թւականին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակի ոգեկոչման ձեռնարկ՝ բանախօսական երեկոյ, մէկտեղւած գեղարւեստական կատարումներով:
Երեքշաբթի, 6 յունիս 2023 թւականին՝ Պատգամաւորական Ժողովի նիստի նախօրէին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի Դիւանին:
Երեքշաբթի, 6 յունիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին: