
Չորեքշաբթի՝ թւականիս սեպտեմբերի 24-ին, նոր ուսումնական տարւան ընդառաջ, դկտր. Անահիտ Զարգարեանի հրաւէրով, «Թովմասեան» դպրոցում կազմակերպւեց հանդիպում՝ Թեհրանի հայոց տարրական դպրոցների Հայոց լեզու դասաւանդող ուսուցիչների հետ:

Ուրախութեամբ տեղեկացանք, որ հայոց ազգային «Շանթ» դպրոցի 3-րդ դասարանի աշակերտներ՝ Մաթիու Աջունեանը եւ Ադոնայ Շահբազեանը մասնակցել են Իրանի Կիոկուշին կարատէի ֆեդերացիայի կողմից կազմակերպած՝ երկրի ազգային առաջնութեան մրցումներին, նրանք պատանիների տարիքային խմբում նւաճել են պատւաւոր առաջին եւ երրորդ հորիզոնականները:

Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով, հինգշաբթի եւ ուրբաթ թւականիս սեպտեմբերի 25-ին եւ 26-ին, Ս. Գէորգ Եկեղեցում, տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն, իսկ շաբաթ սեպտեմբերի 27-ի առաւօտեան մատուցւեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ:

Մարդասիրական կեցւածքն ու իրարօգնութիւնը հայ հասարակութեան մէջ անծանօթ երեւոյթ չէ, յատկապէս ներկայ տնտեսական մտահոգիչ զարգացումները, որոնք անելային կացութեան են մատնել համեստ ապրող ընտանիքներին:

Սոյն թւականի սեպտեմբերի 23-ին, հանդիսաւորութեամբ ազդարարւեց 2025-2026 ուսումնական տարւայ մեկնարկը Թեհրանի բոլոր հայկական դպրոցներում եւ մանկապարտէզներում։ Տօնական տրամադրութեամբ համակւած կրթօջախներում կազմակերպւել էին մեկնարկային հանդիսութիւններ, որոնք զարդարւած էին գեղարւեստական եւ մշակութային բովանդակութեամբ՝ խորհրդանշելով նոր գիտելիքի, ազգային արժէքների եւ ինքնութեան պահպանման կարեւորութիւնը։

Այսու մեր սիրելի հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ շաբաթ 27 սեպտեմբեր 2025 թւականին Ս. Գէորգ Զօրավարի տօնն է: Այդ օրը նաեւ Թեհրանի Ս. Գէորգ Եկեղեցու անւանակոչութեան տօնն է:
Արդարեւ Ս. Գէորգ Եկեղեցում հովանաւորութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ` Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, հինգշաբթի, ուրբաթ եւ շաբաթ սեպտեմբերի 25-ին, 26-ին եւ 27-ին, երեկոյեան ժամը 6:00-ին տեղի է ունենալու հսկումի արարողութիւն եւ ուխտաւորները եկեղեցում գիշերելու հնարաւորութիւն ունեն:
Շաբաթ սեպտեմբերի 27-ին Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
- Սկիզբ ժամերգութեան առ. ժամը 9:00-ին
- Սկիզբ ս. պատարագի առ. ժամը 10:00-ին
- Քարոզ առ. ժամը 11:00-ին
Յաւարտ ս. պատարագի կատարւելու է ջրի օրհնութիւն սրբալոյս միւռոնով:
Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով մատաղ բերողները կարող են իրենց մատաղացու ոչխարները Եկեղեցու խորհրդին յանձնել՝ ուրբաթ առաւօտից մինչեւ գիշեր:
Կիրակի 28 սեպտեմբեր 2025 թւականին, Վարագայ Սրբոյ Խաչին տօնն է, այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
Յիշեցնենք, որ հարկ է բոլոր արարողութիւններին եւ Ս. պատարագի պահին անաղմուկ եւ պատշաճ ձեւով հետեւել բոլոր արարողութիւններին, որպէսզի կարողանանք, որպէս ուխտաւորներ՝ երկիւղածութեամբ հաղորդւել սուրբի նահատակութեան խորհրդով եւ ինչու չէ նաեւ վերանորոգել մեր քրիստոնէական հաւատքը:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Նկատի առնելով 2025-2026 ուսումնական տարեմուտը առիթը պատեհ համարելով հարցազրոյց ենք ունեցել Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ Կարինէ Բալըքճեանի հետ, իրազեկ դառնալու խորհրդի կատարած աշխատանքներին:

Շատ սիրելի աշակերտ֊ուհիներ,
2025֊2026 դպրոցական տարեշրջանի սեմին կանգնած ողջունում եմ ձեզ բոլորիդ: Դպրոցը գիտութեան եւ լոյսի օջախ է եւ որքան ժամանակ, որ այդ օջախը վառ մնայ, մեր ներկայի եւ ապագայի կեանքը եւս աւելի պայծառ հեռանկարներ կը բանայ մեր աչքի առաջ:

Կիրակի՝ սեպտեմբերի 21-ի առաւօտեան, թեմիս բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ Հ.Հ. պետական դրօշի օրհնութիւն՝ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 34-րդ ամեակի առիթով: