Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հովանաւորութեամբ, հինգշաբթի եւ ուրբաթ սեպտեմբերի 28-ին եւ 29-ին, Ս. Գէորգ Եկեղեցում տեղի ունենացաւ հսկումի արարողութիւն, իսկ շաբաթ սեպտեմբերի 30-ին, Սուրբ Գէորգ Զօրավարի տօնին, մատուցւեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ ձեռամբ Արժ.Տէր Մեսրոպ քահանայ Ռատթէոսեանի։
Հինգշաբթի 28 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, ընդառաջելով «Կակաչ» պարախմբի ղեկավար տկն. Արուս Սարգսեանի դիմումին, հանդիպում ունեցաւ տկն. Սարգսեանի եւ նրա ընկերակիցների հետ:
Ի հետեւումն նախորդ հաղորդագրութեան, մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ հինգշաբթի 28 սեպտեմբեր 2023 թւականին, ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած՝ Արցախում տեղի ունեցած իրադարձութիւններից տուժածներին եւ բռնի տեղահանւած արցախահայութեանը օժանդակող յանձնախմբի Անդրանիկ նիստը, որի դիւանն ընտրւեց ըստ հետեւեալի՝
Ալֆրէդ Քեշիշեան՝ Ատենապետ
Մաթօ Մատթէոսեան՝ Նիւթականի պատասխանատու
Վահէ Ահարոնեան
Վահէ Միրզաբէգ
Էդւին Միրզայեան
Յակոբ Յակոբեան
Ժոզէֆ Նազարեան
Արմինէ Սէթխանեան
Նիստին ներկայ էին նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ՝ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը:
Թեմիս Առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Բարեշնորհ Սարկաւագուհի Անի Քրիստի Մանուէլեանի, չորեքշաբթի 27 սեպտեմբեր 2023 թւականի երեկոյեան մեկնեց Հնդկաստան, Քոթայում քաղաքում (Քեռելա նահանգ) մասնակցելու Ասիայի եկեղեցիների խորհրդի 15-րդ համաժողովին, որի գլխաւոր նիւթն է՝ «Աստւած նորոգիր մեզ քո հոգիով եւ վերականգնիր ստեղծագործութիւնը»:
Արցախում տեղի ունեցած իրադարձութիւններից տուժածներին եւ բռնի տեղահանւած արցախահայութեանը հնարաւոր միջոցներով օժանդակելու հրատապ օրակարգով, երեքշաբթի, 26 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմական խորհրդի հրաւէրով, խորհրդակցական հանդիպում կայացաւ Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
Երկուշաբթի 25 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հրաւէրով, կայացաւ՝ Կարիքաւորներին Օժանդակող մարմնի եւ «Գրիգոր Լուսաւորիչ» անւամբ բարեսիրական կենտրոնի միատեղ հանդիպումը, որի ընթացքում խորհրդակցութիւն կատարւեց բարեսիրական բնագաւառում աշխատանքների ընդլայնման եւ դրան նոր թափ տալու կարելիութեան եւ հնարաւոր քայլերի մասին:
Երեքշաբթի 26 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Սրբ. Թարգմանչաց եկեղեցու խորհրդի ատենապետուհի՝ Քառոլին Մանդանեանին եւ Խորհրդի անդամներ՝ պրն. Ջանսէն Յակոբեանին եւ տկն. Նոյեմ Զարգարեանին: Հանդիպման ներկայ էր նաեւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը:
Շաբաթ, կիրակի եւ երկուշաբթի 23, 24 եւ 25 սեպտեմբեր 2023 թւականի երեկոյեան ժամը 5:00-ին, Թեհրանի Հայոց Թեմի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ երեկոյեան ժամերգութիւններ եւ յատուկ աղօթք, որի ընթացքում ընթերցւեց Սիմոն Երեւանցի կաթողիկոսի աղօթքը Հայ Ազգի համար÷ Արցախի մեր ժողովրդի կենաց ապահովութեան եւ ընհանրապէս մեր ժողովրդի բարօր կեցութեան համար:
Սեպուհ Սրբազան. «Կը գայ այն օրը, երբ մենք կրկին պէտք է տեսնենք Արցախի դրօշը Արցախում ծածանւած»
Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 32-րդ ամեակի առիթով, կիրակի 24 սեպտեմբեր 2023 թւականի առաւօտեան թեմիս բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք: Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեան նախագահում էր թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Իրանում Սրբազան Պաշտպանութեան շաբաթւայ առիթով, կիրակի 24 սեպտեմբեր 2023 թւականի երեկոյեան, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան Նահատակների բաժնում տեղի ունեցաւ յատուկ արարողութիւն: