
«Ս. Մարիամ Աստւածածին» մետրոկանգառը՝ մաքրութեան ու լոյսի շունչը քաղաքային շարժի մէջ
ԻՐԱՆԻ ԳԵՂԵՑԿԱԳՈՅՆ ՄԵՏՐՈԿԱՆԳԱՌՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՄԱԼՐՒԵՑ ՆՈՐ ԱՆՈՒՆՈՎ
Գեղեցիկ եւ իւրօրինակ Ս. Մարիամ Աստւածածին (Օսթադ Նեջաթօլլահի) կայարանի շինարարական աշխատանքները, որպէս Թեհրանի մետրոյի 6-րդ գծի 25-րդ կայարան, մօտենում են աւարտին:
Ոստիկանութեան եւ Իրաւապահ ուժերի շաբաթւայ առիթով, չորեքշաբթի՝ 8 հոկտեմբեր 2025 թւականին, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչները շնորհաւորական այցելութեամբ հանդիպում ունեցան հրամանատար գեներալ Աբբաս Ալի Մոհամադեանի հետ:
Հանդիպմանը ներկայ էին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, Խորհրդի նիւթականի պատասխանատու Արին Ալեքսանդրեանը, Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, եւ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը:

Հինգշաբթի, 9 հոկտեմբեր 2025 թւականին, Թեհրանի նահանգապետ Մոհամադ Սադեղ Մոթամէդեանը Թեհրանի շաբաթւայ առիթով Սի է թիր պողոտայ կատարած առաջին շրջագայութեան ընթացքում, այցելութիւն ունեցաւ Ս. Աստւածածին եկեղեցի: Նահանգապետին ընկերակցում էր Թեհրանի մշակութային ժառանգութեան գլխաւոր տնօրէն Ալի Թոլուին (مدیر کل میراث فرهنگی استان تهران):

Շաբաթ, 11 հոկտեմբեր 2025 թւականին, Հայոց Առաքելական Եկեղեցին տօնակատարեց Սրբոց Թարգմանչաց տօնը։
Սրբ. Թարգմանչաց վարդապետները մեզի կտակեցին հայ ժողովրդի ինքնութեան ու գոյատեւման ամենաազդու եւ հզօր զէնքը: Թարգմանչաց վարդապետները Աստուծու կողմից տրւած իրենց շնորհքներով յաջողեցին իրենց անմոռաց հետքը թողնել հայ ժողովուրդի պատմութեան մէջ:

Կրթական խորհուրդը հաշւի առնելով տարածաշրջանում ստեղծւած անվտանգային մարտահրաւէրները՝ մասնաւորապէս Իրանի եւ Իսրայէլի միջեւ սրւած 12-օրեայ հակամարտութիւնը, որոշում է կայացրել նախաձեռնել արտակարգ իրավիճակների համակարգման յատուկ շտաբի ստեղծում։ Շտաբի կազմում ներգրաււած են տեսուչներ, փոխտեսուչներ, ինչպես նաեւ հայ հոգեբան-խորհրդատուներ, որոնք ուսումնասիրել են ճգնաժամային իրավիճակների հոգեբանական եւ կազմակերպչական կառավարման ոլորտը։

Իրանագիտութեան հիմնարկի, «Արտակ Մանուկեան» ազգ. թանգարանի եւ «Նեգար» հրատարակչութեան նախաձեռնութեամբ՝ երեքշաբթի թւականիս հոկտեմբերի 7-ին, Իրանագիտութեան կենտրոնում տեղի ունեցաւ Իրանահայ Հասարակական եւ Մշակութային Գործիչների մեծարման եւ «آبرنگسازان ارمنی ایران» (Իրանի հայ գեղանկարիչների) գրքի շնորհանդէսի միջոցառումը:

Երեքշաբթի, թւականիս հոկտեմբերի 7-ին, Տարեցների Շաբաթւայ առիթով «Սահակեան» բարեսիրական կենտրոն այցելեցին 7-րդ շրջանի 5-րդ թաղամասի քաղաքապետ Պրն. Ֆորուղին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը:

Այսու մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ շաբաթ 11 հոկտեմբեր 2025 թւականին, տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ՝ ՄԵՍՐՈՊԱՅ, ԵՂԻՇԷԻ, ՄՈՎՍԻՍԻ ՔԵՐԹՈՂԱՀՕՐՆ, ԴԱՒԹԻ ԱՆՅԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅՆ եւ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅՆ: Սրբոց Թարգմանչաց տօնը համընկնում է Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով ուրբաթ 10 հոկտեմբեր 2025 թւականին երեկոյեան ժամը 5:00-ին, տեղի է ունենալու հսկումի արարողութիւն իսկ շաբաթ 11 հոկտեմբեր 2025 թւականին Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում առաւօտեան ժամը 10:00-ին, մատուցւելու է Ս. եւ անմահ պատարագ:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00-ին
Սկիզբ պատարագի ժամը 10:00-ին
Քարոզ ժամը 11:00-ին
Ուստի սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդի զաւակներին, որ ներկայ գտնւեն վերոյիշեալ հոգեպարար արարողութեանց, լիցքաւորւելու եւ հաղորդւելու Սրբոց Թարգմանչաց խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Սրբազան Պաշտպանութեան շաբաթւայ առիթով, երկուշաբթի, 29 սեպտեմբեր 2025 թւականին, Իրանի Իսլամական Մշակոյթի եւ Առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան՝ Կրօնական փոքրամասնութիւնների հարցերով զբաղւող գրասենեակի պատասխանատու եւ փորձագէտ՝ օր. Մոբարհանը (رئیس اداره ادیان), Հաստատութիւնների եւ գիլդիաների գլխաւոր տնօրէնի տեղակալ՝ պրն. Սաջէդին (معاون اداره کل موسسات و صنوف فرهنگی) եւ Մշակութային կազմակերպութիւնների եւ հաւաքականութիւնների հիմնարկութեան տնօրէն՝ պրն. Թաշաքորին (رئیس اداره مجامع و تشکل های فرهنگی) «Սահակեան» կենտրոնում այցելեցին Իսրայէլ-Իրան 12-օրեայ պատերազմի ընթացքին ռմբակոծութեան հետեւանքով տուժած եւ ներկայիս յիշեալ կենտրոնում ժամանակաւոր բնակութիւն հաստատած թեհրանահայ ընտանիքին: