Իրանում Սրբազան Պաշտպանութեան շաբաթւայ առիթով, կիրակի 24 սեպտեմբեր 2023 թւականի երեկոյեան, Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատան Նահատակների բաժնում տեղի ունեցաւ յատուկ արարողութիւն:
Չորեքշաբթի, 20 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հրաւէրով եւ նախագահութեամբ թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տեղի ունեցաւ 17-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի դիւանային միասնական հանդիպումը:
Չորեքշաբթի, 20 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, ներկայութեամբ նոյն խորհրդի ներկայացուցիչներ՝ տկն. Լինդա Ղարախանեանի եւ պրն. Արէն Յովսէփեանի, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ Կրթական խորհրդի ներկայացուցիչների հետ:
Այսու մեր սիրելի հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ շաբաթ սեպտեմբեր 30-ին Ս. Գէորգ Զօրավարի տօնն է: Այդ օրը նաեւ Թեհրանի Ս. Գէորգ Եկեղեցու անւանակոչութեան տօնն է:
Արդարեւ Ս. Գէորգ Եկեղեցում հովանաւորութեամբ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ` Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, հինգշաբթի եւ ուրբաթ սեպտեմբեր 28-ին եւ 29-ին, երեկոյեան ժամը 6:00-ին տեղի է ունենալու հսկումի արարողութիւն, իսկ շաբաթ սեպտեմբերի 30-ին եւ կիրակի հոկտեմբերի 1-ի առաւօտեան Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
- Սկիզբ ժամերգութեան առ. ժամը 9:00-ին
- Սկիզբ ս. պատարագի առ. ժամը 10:00-ին
- Քարոզ առ. ժամը 11:00-ին
Յաւարտ ս. պատարագի կատարւելու է ջրի օրհնութիւն սրբալոյս միւռոնով:
Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով մատաղ բերողներին յանձնարարւում է իրենց մատաղացու ոչխարները Եկեղեցու Խորհրդին յանձնել՝ ուրբաթ առաւօտից մինչեւ գիշեր:
Կիրակի հոկտեմբերի 1-ին, 2023թ. Վարագայ Սրբոյ Խաչին տօնն է, այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
Յիշեցնենք, որ հարկ է բոլոր արարողութիւններին եւ Ս. պատարագի պահին անաղմուկ եւ պատշաճ ձեւով հետեւել բոլոր արարողութիւններին, որպէսզի կարողանանք, որպէս ուխտաւորներ՝ երկիւղածութեամբ հաղորդւել սուրբի նահատակութեան խորհրդով եւ ինչու չէ նաեւ վերանորոգել մեր քրիստոնէական հաւատքը:
Ս. ԳԷՈՐԳ ԵՒ Ս. ԹԱԴԷՈՍ
ԲԱՐԹՈՒՂԻՄԷՈՍ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Շաբաթ, 23 սեպտեմբեր 2023 թւականի առաւօտեան, Իրանում հնչեց դպրոցական նորամուտի զանգը եւ Իրանի միլիոնաւոր աշակերտների հետ, իրանահայ աշակերտ-աշակերտուհիները եւս յաճախեցին հայկական կրթօջախներ:
Այս առիթով այսօր առաւօտեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Կրթական խորհրդի ներկայացուցիչների այցելել է Թեհրանի երկու հայկական դպրոցներ:
Արցախում ստեղծւած իրավիճակին հնարաւոր եղանակներով աջակցելու հարցերի քննարկման օրակարգով, չորեքշաբթի, 20 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի նախաձեռնութեամբ, հրատապ կարգով խորհրդակցական հանդիպում կայացաւ Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
Հինգշաբթի, 21 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Իրանի համալսարանի դասախօսներից՝ դոկտ. Ալիս Խաչեանին եւ դոկտ. Անիթա Բաղդասարեանին: Այցելուները՝ Սրբազան Հօր հրաւէրով, եկել էին խորհրդակցելու եւ ճշտելու Իրանի համալսարաններում անցեալում եւ ներկայիս՝ աշխատած եւ աշխատող դասախօսների մասին տւեալների հաւաքագրման եւ մի աշխատասիրութիւն պատրաստելու ձեւաչափի մասին:
Շատ սիրելի եւ թանկագին աշակերտներ եւ աշակերտուհիներ,
Սիրոյ եւ կարօտի զգացումներով ողջունում եմ ձեզ բոլորդ սիրելիներ, բարի գալուստ եմ մաղթում ձեզ ձեր երկրորդ տունը: հայոց դպրոցը, որտեղ ամէն մի հայ ներս է մտնում իբրեւ տանտէր հարազատ:
Դպրոց էք վերադարձել ամառային արձակուրդից յետոյ, որպէսզի նոր շունչով, նոր եռանդով եւ վառ յոյսով շարունակէք ձեր ուսումնական կեանքը:
Շատ սիրելի եւ թանկագին աշակերտ-աշակերտուհիներ,
Քրիստոնէական ջերմ սիրով եւ օրհնութեամբ ողջունում եմ ձեզ բոլորդ եւ ի սրտէ շնորհաւորում եմ ձեզ վերամուտի առիթով. մաղթում եմ ձեզ առողջութիւն, մտքի պայծառութիւն եւ յաջողութիւն:
Դպրոցը մեր առաջ բացում է գիտութեան ճանապարհը, որ մեզ առաջնորդելու է կեանքը ճանաչելու, պատմութիւնը գիտենալու եւ մեր պարագային մեր հայերէն լեզուն, կրօնն ու պատմութիւնը լաւապէս սովորելու:
«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԶՕՐԱՇԱՐԺ Ի ԽՆԴԻՐ ԱՐՑԱԽԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ»
Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, Հինգշաբթի, 21 Սեպտեմբեր 2023-ին, տեղի ունեցաւ Հանրապետական Մաղթանք՝ Հայաստանի վերանկախացման 32-րդ տարեդարձին առիթով եւ Արցախի զօրակցական աղօթք։ Արարողութեան աւարտին Հայրապետին ձեռամբ օրհնուեցան Հայաստանի ու Արցախի դրօշները, ապա Նորին Սրբութիւնը յղեց իր Հայրապետական պատգամը։