«Ա. Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի աշխատանքների շարանում՝ թւականիս մայիսի 1-ին եւ 2-ին՝ երկու օրերի ընթացքում, «Արաքս» օրիորդաց դպրոց այցելեցին ատամնաբոյժ՝ դոկտ. Ֆրէդ Զաւիկեանը, ակնաբոյժ՝ դոկտ. Ռայմոնդ Դանիէլեանը եւ ընդհանուր բժիշկ՝ դոկտ. Էդւին Քեշիշեանը, որտեղ դպրոցի աշակերտութեան համար կատարւեցին համապատասխան զննումները եւ հարկ եղած բուժումները:
Աշխատող եւ աշխատանքի բերկրանքը վայելող մարդը միայն կարող է իրեն լիարժէք ու լիիրաւ զգալ, քանի որ աշխատանքը մարդու կատարելագործման ու զարգացման, ստեղծագործ մտքի ու հոգու յաղթանակի գրաւականն է:
Հինգշաբթի, 4 մայիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Խարազմի համալսարանի պրոֆեսորներից՝ դոկտ. Ռասուլիփուրին:
Երկուշաբթի, 1 մայիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Հաշւեքննիչ մարմնի անդամներին, ովքեր եկել էին քաղաքավարական այցելութիւն տալու Սրբազան Հօրը:
Հայոց Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների շարանում, ուրբաթ, ապրիլ 28-ի երեկոյեան, Հ.Մ.Մ. «Րաֆֆի» համալիրի «Մասիս» սրահում, նոյն միութեան Մշակութային յանձնախմբի նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր միջոցառում նւիրւած Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած նահատակներին:
Իրանահայ Գրողների միութեան նախաձեռնութեամբ, ուրբաթ, 28 ապրիլ 2023 թւականին, «Ռոստոմ» մշակութային համալիրում, կազմակերպւել էր գրական միջոցառում նւիրւած՝ Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակին: Ներկայացւում էր Վահագն Դաւթեանի «Բայց ծնւեցի» պոէմը:
Կիրակի, 30 ապրիլ 2023 թւականի երեկոյեան, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում Թեմական խորհրդի հրաւէրով եւ ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի հանդիպում կայացաւ Թեհրան ժամանած Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի ղեկավար Իշխան Զաքարեանի եւ իրեն ընկերակցող պատւիրակութեան՝ գործկոմի անդամ Վրէժ Շարոյեանի (Սիրիայի ներկայացուցիչ) եւ կոմիտէի լրատւական ծառայութեան ղեկավար Աննա Վարդանեանի հետ:
2023 թւականի օգոստոսին, Հայաստանում կայանալու է 8-րդ ամառային խաղերը: Առ այդ Հայաստանի Համաշխարհային Համահայկական խաղերի մարզախմբերի մասնակցութեան կանոնագրութեան համաձայն, Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել Գործադիր յանձնախումբ:
Կիրակի, 30 ապրիլ 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի ղեկավար Իշխան Զաքարեանի գլխաւորած պատւիրակութեանը՝ գործկոմի անդամ Վրէժ Շարոյեանին (Սիրիայի ներկայացուցիչ) եւ կոմիտէի լրատւական ծառայութեան ղեկավար Աննա Վարդանեանին: Նրանց ընկերակցում էր նաեւ Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ եւ միաժամանակ Համաշխարհային կոմիտէի Իրանի ներկայացուցիչ՝ Հենրիկ Խալոյեանը:
Չորեքշաբթի, 3 մայիս 2023 թւականին, Հայաստան Հանրապետութիւնում Իրանի Իսլ. Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին ընկերակցութեամբ Իրանի Արտգործնախարարութեան իրանցիների եւ խորհրդարանի հիւպատոսական հարցերով տեղակալ դոկտ. Ալիրէզա Բիգդէլիի, այցելեց Ազգ. Առաջնորդարան, որտեղ հանդիպում ունեցաւ Թեմիս Առաջնորդ Գերշ. Ս. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Իսլ. Խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորների եւ Ազգ. Իշխանութեան ու «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչների հետ: