
Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն թւականիս հինգշաբթի մայիսի 29-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:
Համբարձումը քրիստոնէական կրօնը իմաստաւորող եւ արժեւորող կարեւորագոյն տօներից մէկն է, ընդ որում պարփակւում են յաւիտենական կեանքի գերագոյն եւ անխորտակելի յոյսը, Քրիստոսի երկրորդ գալստեան երաշխիքն ու մարմինների յարութեան ու երկնքի արքայութիւն մուտք գործելու բացարձակ ճշմարտութիւնը եւ Քրիստոսի իր հաւատացեալներին տւած լիարժէք խոստումների մեկնարկը:

Չորեքշաբթի, 21 մայիս 2025 թւականին, Իրանի բժշկական գիտութիւնների պատմութեան ազգային թանգարանի տնօրէն դոկտ. Համիդռեզա Նամազիի հրաւէրով, Ազգ. Առաջնորդարանից մի շարք ներկայացուցիչներ մասնակից դարձան Իրանի ժամանակակից բժշկութեան պատմութեան մէջ հայերի դերակատարութեանը նւիրւած այցելութեան, որը տեղի ունեցաւ Իրանի բժշկական գիտութիւնների պատմութեան ազգային թանգարանում, որտեղ անդրադարձ կատարւեցին երկրի առողջապահական համակարգի եւ բժշկական կրթութեան ոլորտում հայ համայնքի ուշագրաւ ազդեցութեան հատւածներին:

Այսու Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 1 յունիս 2025 թւականի առաւօտեան հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի է ունենալու Հանրապետական մաղթանք եւ դրօշի օրհնութիւն Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 107-րդ տարեդարձի առիթով:
Իսկ յաւարտ Ս. Պատարագի կը կատարւի հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսէյի, Բաշ Ապարանի, Սարդարապատի եւ այլ վայրերում տեղի ունեցող ճակատամարտերում զոհւած նահատակների հոգու խաղաղութեան համար։
Ս. Սարգիս եկեղեցում արարողութեան ներկայ է լինելու եւ օրւայ առիթով իր պատգամն է փոխանցելու Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Մեր ժողովրդի զաւակներին հրաւիրում ենք ներկայ լինելու կրօնական հոգեպարար արարողութեանց եւ հաղորդւելու հայրենիքի ազատութեան համար նահատակւած հայորդիների նահատակութեան խորհուրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Չորեքշաբթի, 21 մայիս 2025 թւականին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հանդիպում կայացաւ Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանի՝ Քաղաքային բնապահպանման ծառայութիւնների տեղակալ՝ Հասան Ախթառդանէշի, Քաղաքային գեղեցկացման բաժնի ներկայացուցիչ՝ Մեհդի Սոբհանիի եւ Մետրոպոլիտենի 6-րդ գծի Քարիմխան պողոտայում կառուցւող կայարանի նախագծի գործակատար ներկայացուցիչներ՝ ինժիներ Շաբանեանի, ինժիներ Մէյսամի եւ ճարտարապետուհի Գոլզարիի հետ:
Թւականիս մայիսի 12-ին իր մահկանացուն կնքեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիներին հայ զինւոր ազատամարտիկ՝ Յովհաննէս (Ռաֆիկ) Ազիզեանը, ով 26 ամիս գերեվարւած է եղել Իրաքի բասական ռեժիմի կողմից Իրաքի Ռոմադի ճամբարում: Նա պատերազմի ճակատում վիրաւորւել է եւ 40 տոկոս զինհաշմւած էր համարւում:

Ի հետեւումն 2024 թւականի դեկտեմբեր ամսին ստորագրւած յուշագրի, երկուշաբթի՝ 19 մայիս 2025 թւականին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Իրաւաբանների կենտրոնի, Պաշտօնական փորձագէտների եւ Դատական իշխանութեան ընտանեկան խորհրդատուների (مرکز وکلا، کارشناسان رسمی مشاوران خانوادۀ قوه قضائیه) համագործակցութեամբ՝ ազգ. առաջնորդարանի դահլիճում կայացաւ Հայ համայնքին անվճար իրաւաբանական խորհրդատւութեան հերթական սպասարկութեան սեղանը:

Շաքարախտը աշխարհում ամենատարածւած նիւթափոխանակութեան խանգարումներից մէկն է, որն ազդում է միլիոնաւոր մարդկանց վրայ:


2025 թւականի մայիսի 1-ին եւ 2-ին «Թունեան-Թովմասեան» եւ «Ն. Գիւլբենգեան» դպրոցներում տեղի ունեցաւ Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի կազմակերպած աշակերտական երկօրեայ մարզական փառատօնը, որը նւիրւած էր Հայոց ցեղասպանութեան 110-րդ տարելիցի ոգեկոչմանը:

Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի նախաձեռնութեամբ` կազմակերպւել էր մրցոյթ, փառատօն նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակին։