Թեհրանի հայոց թեմի կողմից եւ համայնքի
նիւթական նւիրատւութիւնների արդիւնքում՝
Արցախահայութեան
յատկացւած օգնութիւնների
երկրորդ բեռնաքանակը
պատրաստ է
Թեհրանի հայոց թեմի կողմից Արցախից տեղահանւած մեր հայրենակիցներին օգնելու համար, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախումբը շարունակելով իր աշխատանքները, ապահովել է օգնութիւնների երկրորդ բեռնաքանակը, որը արդիւնքն է մեր սիրելի հայրենակիցների դրամական նւիրատւութիւնների:
Այսու իրանահայ երեք թեմերի սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ տարածաշրջանի անորոշ իրավիճակի պատճառով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հովւապետական այցը Իրան, յետաձգւել է՝ ցնոր տնօրինում:
Հետեւէք մեր յետագայ յայտարարութիւններին:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Չորեքշաբթի, 25 հոկտեմբեր 2023 թւականին, Իսլամական կապի եւ մշակոյթի կազմակերպութեան կենտրոնատեղիում տեղի ունեցաւ Շիա, Սուննի եւ կրօնական փոքրամասնութիւնների հոգեւորականների հանդիպում՝ ի դատապարտում Գազայում Սիոնիստական ռեժիմի կատարած ոճրագործութեան։
Երկուշաբթի, 23 հոկտեմբեր 2023 թւականին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում, նախագահութեամբ Թ.Հ.Թ. Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ՝ Թեհրանում ասորի կաթոլիկների առաջնորդ Վանիա Սարգիսի, Իրանում Հրեայ համայնքի հոգեւոր հովիւ՝ Խախամ Համամի Լալեզարի, եւ Ասորի արեւելեան եկեղեցու ներկայացուցիչ հոգեւորական Իւբալիթ Ալդոյի, Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ Ռոբերթ Բեգլարեանի եւ Իսլամական կապի եւ մշակոյթի կազմակերպութեան մշակոյթների եւ կրօնների երկխօսութեան կենտրոնի նախագահ Ալիաքբար Զիայի, տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս՝ ի դատապարտութիւն Իսրայէլի կատարած վայրագ յարձակումների։
Թեհրանի հայոց թեմի օժանդակութիւնը՝ Արցախի մեր հայրենակիցներին արդէն փոխադրւել է:
Արցախից տեղահանւած մեր հայրենակիցներին օգնելու նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի, նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայ պատգամաւորների ջանքերով եւ հայրենակիցների դրամական նւիրատւութիւնների շնորհիւ, օգնութիւնների առաջին բեռնւածքները՝ հինգշաբթի՝ հոկտեմբերի 19-ին փոխադրւեց Հայաստան:
Աբրահամեան կրօնների բնօրրան՝ Պաղեստինեան հողի օկուպացիայի սկզբից ի վեր, թշնամական Սիոնիստական ռեժիմը խախտելով միջազգային կոնվենցիաներն ու օրէնքները, պաղեստինեան ազգի նկատմամբ զանգւածային սպանութիւններ ու պաշարումներ է իրագործել։
Օսմանեան կայսրութեան հիմնադրումից եւ այդ կայսրութեան սիոնիստ գործակալների ներթափանցումից ի վեր հայ ազգը ենթարկւել է ջարդերի ու անմարդկային սպանութիւնների ու էթնիկ զտումների։ 1915-1923 թթ. Հայոց Ցեղասպանութիւնը այս իրողութեան ապացոյցն է։ Այսօր մենք ականատես ենք լինում պատմութեան կրկնութեան. Բաքւի վարչակարգը Իսրայէլի զաւթիչ կառավարութեան ուղարկած ռազմական օբիեկտներով ու աջակցութեամբ էթնիկ զտման ենթարկեց Արցախում առաւել քան չորս հազար տարի ապրող հայ ժողովրդին եւ վտարեց իրենց պապենական հայրենիքից։
Մտահոգութեամբ եւ սրտի խորը կսկիծով հետեւում ենք Պաղեստինի ժողովրդի դէմ սիոնիստական վարչակարգի կողմից իրականացւող աննախադէպ վայրագութիւններին։
Այսօր Գազայի հատւածում տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանութիւն եւ մարդկութեան դէմ յանցագործութիւն, որի անտեսումն ու դրա նկատմամբ անտարբեր մօտեցումը հակասում է բոլոր Աստւածային կրօնների ուսուցումներին եւ ցուցմունքներին։ Անշուշտ այդ յանցագործութիւններն անտեսողները իւրովի յանցակցում են ոճրագործներին, որի համար էլ պատասխանատու են Աստծոյ դատաստանի, արդարամիտ մարդկութեան արթուն խղճի եւ պատմութեան առջեւ։
Շաբաթ, 14 հոկտեմբեր 2023 թւականին, Հայոց Առաքելական Եկեղեցին տօնակատարեց Սրբոց Թարգմանչաց տօնը։
Սրբ. Թարգմանչաց տօնը՝ Տօնն է նաեւ համանուն Եկեղեցւոյ անւանակոչութեան:
Այդ առիթով, Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ձեռամբ Արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանի մատուցւեց Սուրբ եւ անմահ Պատարագ։
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը 2023թ., Հնդկաստանի Քոթայ քաղաքում (Քերելա նահանգ) գումարւեց Ասիայի եկեղեցիների խորհրդի 15-րդ համաժողովը, որի ընթացքում քննարկւեցին գործադիր վարչութեան, ընդհանուր քարտուղարութեան եւ միւս միաւորների անցեալ ութ տարիների գործունէութիւնը: Յիշեալ համաժողովին մասնակից էր նաեւ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Բարեշնորհ Սարկաւագուհի Անի Քրիստի Մանուէլեանի:
Տեղահանւած եւ հայրենազրկւած արցախցի մեր քոյրերին եւ եղբայրներին աջակցելու նպատակով Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախումբը, այս հարցով միութիւնների հետ համագործակցութեան ծրիում, հոկտեմբերի 9-ին եւ 10-ին Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան յարկի տակ կազմակերպել էր նւիրահաւաք: