Արցախից բռնի տեղահանւած հայրենակիցներին օգնելու նպատակով՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի անդամները եւ Թեմական խորհրդի ատենապետը, երէկ՝ հոկտեմբերի 9-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում են ունեցել Թեհրանի հայոց թեմի եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների ատենապետերի ու անդամների հետ:
Արցախից բռնի տեղահանւած արցախահայութեանն օգնելու նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել յանձնախումբ, որը ձեռնարկել է նւիրահաւաքի աշխատանք: Այս հարցով Թեմական խորհրդի կատարած աշխատանքներին ծանօթանալու նպատակով՝ հարցազրոյց ենք ունեցել Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի հետ:
Թեմական խորհուրդն իր երկամեայ գործունէութեան շրջանի աւարտին մօտենալով, պարբերաբար հանդիպումներ է կազմակերպել ենթակայ մարմինների հետ։ Այս շրջագծում չորեքշաբթի, 4 հոկտեմբեր 2023 թւականին, երկու հանդիպումներ կայացան Ազգ. Առաջնորդարանի դահլիճում։ Հանդիպման էին հրաւիրւել՝ Շինարարական մարմնի եւ «Ա.Աւետիսեան» ազգ. բուժարանի Խնամակալ մարմնի անձնակազմերը։
Արցախից տեղահանւած հարիւր հազարաւոր հայրենակիցներին անհրաժեշտ օգնութիւնները տրամադրելու նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը, արդէն մի քանի օր է ինչ կեանքի է կոչել յանձնախումբ: Կատարւած աշխատանքների մասին հանրութեանը իրազեկ դարձնելու նպատակով զրուցել ենք յանձնախմբի ատենապետ Ալֆրէդ Քեշիշեանի հետ, ով կատարւած աշխատանքների մասին բացատրութիւններ է փոխանցել:
Հոկտեմբերի 6-ի յետմիջօրէին, Անթիլիասի Մայրավանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի նախագահութեամբ, տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հանդիպում: Վեհափառ Հայրապետը անդրադարձել է Ադրբեջանի Արցախի գրաւումով պարզւած կացութեանը, մեր ժողովրդի մօտ ստեղծւած խոր ցաւին ու ընդվզմանը եւ Հայաստանում հաստատւած Արցախի մեր զաւակներին մարդասիրական օժանդակութիւն փոխանցելու անյետաձգելի անհրաժեշտութեանը: Յայտնում են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանից։
Եկէք միասնաբար օժանդակենք եւ մեր կարողութեան համաձայն նեցուկ կանգնենք արիասիրտ արցախահայութեան:
Ի հետեւումն նախորդ հաղորդագրութեան, մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ ուրբաթ 6 հոկտեմբեր 2023 թւականին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում գումարւեց՝ Արցախում տեղի ունեցած իրադարձութիւններից տուժածներին եւ բռնի տեղահանւած արցախահայութեանը օժանդակող յանձնախմբի երրորդ նիստը:
Այս կապակցութեամբ տեղեկացնում ենք, որ Ձեր սրտաբուխ նւիրաբերած նիւթական օժանդակութիւնների շնորհիւ, որպէս առաջին փուլ գնւել է 2000 ադիալ եւ 5200 կիլոգրամ բրինձ, որոնք յառաջիկայ օրերին փոխադրւելու են Հայաստան: Նշենք, որ բեռնափոխադրման եւ սահմանից ապահով անցկացման համար համագործակցելու է Իրանի Կարմիր Մահիկ կազմակերպութիւնը:
Այսու մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ շաբաթ 14 հոկտեմբեր 2023-ին տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ՝ ՄԵՍՐՈՊԱՅ, ԵՂԻՇԷԻ, ՄՈՎՍԻՍԻ ՔԵՐԹՈՂԱՀՕՐՆ, ԴԱՒԹԻ ԱՆՅԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅՆ եւ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅՆ: Սրբոց Թարգմանչաց տօնը համընկնում է Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով ուրբաթ 13 հոկտեմբեր 2023 թւականին երեկոյեան ժամը 6:00-ին, տեղի է ունենալու հսկումի արարողութիւն իսկ շաբաթ 14 հոկտեմբեր 2023 թւականին Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում առաւօտեան ժամը 10:00-ին, մատուցւելու է Ս. եւ անմահ պատարագ:
Սկիզբ ժամերգութեան ժամը՝ 9:00-ին
Սկիզբ պատարագի ժամը՝ 10:00-ին
Քարոզ ժամը՝ 11:00-ին
Ուստի սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդի զաւակներին, որ ներկայ գտնւեն վերոյիշեալ հոգեպարար արարողութեանց, լիցքաւորւելու եւ հաղորդւելու Սրբոց Թարգմանչաց խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Երկուշաբթի, 2 հոկտեմբեր 2023 թւականին, Թեմական խորհուրդը Մարմնամտային երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի Տեսչութեան եւ սաների ծնողների դիմումին ընդառաջելով, հանդիպում ունեցաւ Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
Աւելի քան 50 տոննա օգնութիւնը Սիւնիք է հասել:
Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանի եւ Ռոբերտ Բեգլարեանի ջանքերով, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիի անվերապահ աջակցութեամբ եւ Իրանի Կարմիր Մահիկ կազմակերպութեան համագործակցութեամբ, տեղահանւած եւ հայրենազրկւած արցախահայութեանն աջակցելու նպատակով Իրանի մարդասիրական աւելի քան 50 տոննա օգնութիւնը հասել է Սիւնիք:
Երկուշաբթի, 2 հոկտեմբեր 2023 թւականին, Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հանդիպում է ունեցել Իրանի Կարմիր Մահիկ կազմակերպութեան տնօրէն Փիրհոսէյն Քոլիվանդի հետ: