
Մարդասիրական կեցւածքն ու իրարօգնութիւնը հայ հասարակութեան մէջ անծանօթ երեւոյթ չէ, յատկապէս ներկայ տնտեսական մտահոգիչ զարգացումները, որոնք անելային կացութեան են մատնել համեստ ապրող ընտանիքներին:

Երկուշաբթի, թւականիս ապրիլի 14-ին, Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, ինչպէս ամէն տարի, այցելեց Սասուն քաղաքամասում գտնւող «Ա. Աւետիսեան» բուժարանը:

Մէկ դար ու տասը տարի է անցնում Հայոց Ցեղասպանութիւնից, սակայն գիտակից հայը ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի եկաւ ապացուցելու, որ տէրն է իր մէկուկէս միլիոն անմեղ զոհերի արեան արդար կանչի եւ ոչ ոք իրաւունք չունի ժխտելու, կամ ուրանալու հայ ժողովրդի արդար պայքարը եւ 20-րդ դարի առաջին Ցեղասպանութիւնը:

Այս օրերին բոլորս ականատես եւ ականջալուր դարձանք Իրանի հարաւային կղզիներում կատարւած պայթումին: Այս պատահարը մեծ վիշտ եւ տագնապ պատճառեց Իրանի եւ իրանահայ ժողովրդին: Մենք իբրեւ հաւատարիմ քաղաքացիներ եւ իրանասէր հայեր, Աստւածաշունչ մատեանին հետեւելով ցաւակցում եւ տխրում ենք իրանցի մեր եղբայրների եւ քոյրերի հետ այս դժբախտ պատահարի կապակցութեամբ:
Այս տխուր առիթով ցաւակցում եւ վշտակցում ենք Իրանի իսլամական հանրապետութեան հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Խամենէիին եւ երկրի նախագահ դոկտ. Փեզէշքեանին: Աղօթող ենք պայթումին զոհ գնացած մեր եղբայրների եւ քոյրերի հոգիների խաղաղութեան համար: Աղօթող ենք վիրաւորների շուտափոյթ ապաքինման համար: Զոհերի ընտանիքներին մաղթում ենք ծով համբերութիւն եւ անսպառ մխիթարանք: Աղօթող ենք մանաւանդ հրշէջների համար, որոնք անցեալ օրերին ցերեկ եւ գիշեր գործեցին կրակը մարելու եւ մարդկանց ազատելու համար:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
«ԱԼԻՔ» – Ստորեւ ներկայացնում ենք Աբրահամ Գասպարեանի ելոյթն ամբողջութեամբ, որը պէտք է ներկայացւէր Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի գլխաւոր միջոցառմանը: Հանգամանքների բերումով ելոյթը տեղի չունեցաւ, իսկ Աբրահամ Գասպարեանը այն տրամադրեց թերթիս՝ հրապարակման համար:

Հայոց եկեղեցու հինգ տաղաւար տօներին յաջորդող օրերը եկեղեցու հայրերի կողմից տնօրինւել են որպէս յիշատակ ննջեցելոց եւ այդ օրը յատուկ պատարագի մատուցմամբ հոգեհանգստեան արարողութիւն է կատարւում հանգուցեալների հոգիների հանգստեան համար:

Կիրակի, 20 ապրիլ 2025 թւականին, մեր Փրկիչ՝ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Յարութեան տօնի առիթով Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց թեմիս բոլոր եկեղեցիներում։

Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման 110-ամեակի առիթով, հինգշաբթի, 24 ապրիլ 2024 թւականի առաւօտեան, Ս. Սարգիս եկեղեցում 1915 թւականի սրբարդասեալ նահատակներին յիշատակին նւիրւած Ս. եւ Անմահ պատարագ մատուցւեց, ձեռամբ Թեմիս Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Հայր Առաքել Աբղ. Գատեհճեանի, որից յետոյ Հայոց Ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանի մօտ կատարւեց Բարեխօսական աղօթք:


Չորեքշաբթի, թւականիս Ապրիլի 23-ի երեկոյեան Ս. Սարգիս եկեղեցում՝ Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ տեղի ունեցաւ մոմավառութիւն ի յիշատակ Հայոց Ցեղասպանութեան նահատակների: