«ԱՐՑԱԽԻ ՀԵՏ, ԱՐՑԱԽԻ ԿՈՂՔԻՆ»
Ուրբաթ, թւականիս յունւարի 27-ին, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում կազմակերպւած հանրահաւաքին խուռներամ մասնակցութիւն էին բերել համայնքիս գիտակից հայորդիներն՝ ի պաշտպանութիւն Արցախի եւ արցախահայութեան:
Երեքշաբթի, թւականիս յունւարի 24-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը մամլոյ ասուլիս ունեցաւ՝ խստօրէն դատապարտելով Շւեդիայի Ստոկհոլմ քաղաքում թուրքիայի դեսպանատան մօտ Ղուրանի այրման գործողութիւնը:
Ի շարունակութիւն Թեհրանի Հայոց Թեմում կայացւող Աստւածաշնչական սերտողութեան դասընթացների՝
Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով պետական այրերի շնորհաւորական այցելութիւնների շարանում, ուրբաթ թւականիս յունւարի 13-ին, Ազգ. Առաջնորդարան այցելեցին Թեհրան նահանգի Նահատակների եւ անձնուրացների հիմնարկի գերատեսուչ Ասհաբ Քարիմին եւ իրեն ընկերակցող պատւիրակութիւնը:
Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի 2023 թ. Յունւարի 16-ի կոչին՝ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի անմիջական նախաձեռնութեամբ 2023 թ. Յունւարի 17-ին կեանքի կոչւեց Արցախի ապաշրջափակման գծով քարոզչական աշխատանքների շտաբ, որն անմիջապէս լծւեց աշխատանքի:
Այսու Թեհրանի թեմի մեր ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, թւականիս յունւարի 29-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում ընթերցւելու է Վեհափառ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի այս տարւայ հռչակագիրը նւիրւած Սփիւռքին՝ «Սփիւռքի տարի» Բ. (ինքնաքննութիւնից՝ վերակազմակերպում)։
Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ գտնւելու Ս. պատարագին, լսելու եւ հաղորդւելու Վեհափառ Հայրապետի մտածումներին։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Խոր ու դառնակսկիծ ցաւով տեղեկացանք ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան N զօրամասի ինժիներասակրաւորային վաշտի կացարանում բռնկւած հրդեհի հետեւանքով զոհւած 15 զինծառայողների եւ երեք վիրաւորների մասին։
Ցաւակցում ու վշտակցում ենք զոհւածների ընտանիքներին եւ աղօթում միաժամանակ նրանց հոգիների խաղաղութեան եւ ընտանեկան պարագաների մխիթարութեան համար, ինչպէս նաեւ վիրաւորների շուտափոյթ ապաքինման համար։
Աղօթում ենք նաեւ մեր երկրի խաղաղութեան եւ անվտանգութեան համար։
Թող Ամենակալ Աստւած խաղաղ ու անսասան պահի մեր Հայրենիքը իր ժողովրդով ու բանակով։
Թեհրանի հայոց թեմը վշտակցում է զոհւածների ընտանիքներին եւ Աստծուց մխիթարութիւն է հայցում նրանց համար։
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հինգշաբթի, 19 յունւար 2023-ի կէսօրին հեռաձայնային ուղիղ կապով հեռախօսազրոյց ունեցաւ Արցախի թեմի քաջարի առաջնորդ Գերշ. Տ. Վրթանէս Ս. Եպս. Աբրահամեանի հետ եւ նրան փոխանցեց իր եւ իր թեմի ողջ ժողովրդի ողջոյններն ու զօրակցութիւնը այլեւ աղօթքն իրեն եւ Արցախահայութեան խաղաղ ու անվտանգ կեցութեան համար։
Վրթանէս Սրբազանը իր կարգին իր եւ ողջ արիասիրտ Արցախահայութեան ողջոյնները փոխանցեց առաջնորդ Սրբազանին եւ իր թեմի ողջ ժողովրդին։
«Ո՛վ Տէր, դու պահիր ու պահպանիր մեր ժողովրդին խաղաղութեան մէջ»։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Շաբաթ, թւականիս յունւարի 21-ին, Ղոմի ճեմարանների միջազգային յարաբերութեան եւ կրօնների գրասենեակի տնօրէն Մոհամմադ Սադեղ Ամին Դինը Ամանորեան եւ Սուրբ ծննդեան տօների առիթով եւ Ղոմի իսլամական ճեմարանների տնօրէն Այաթօլլահ Էրաֆիի շնորհաւորական ուղերձը փոխանցելու նպատակով, այցելեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Հինգշաբթի, թւականիս յունւարի 19-ին Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան վարչութեան նախագահ Անահիտ Զարգարեանին եւ փոխնախագահ Կարինէ Ղանբարեանին: