Երկուշաբթի սեպտեմբերի 24-ին, ղողանջեց Սասուն ազգային մանկապարտէզի հիմնադրման 35 ամեակի «Առաջին զանգ»-ը Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի ձեռամբ:
Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 27-րդ տարեդարձի առիթով սեպտ. 24-ի երեկոյեան նախաձեռնութեամբ Իրանում ՀՀ դեսպանութեան, «Արարատ» մարզաւանի Այգեստանում տեղի ունեցաւ տօնական երեկոյթ:
Երեքշաբթի սեպտեմբերի 25-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդարանի դահլիճում ընդունեց ներկայ օրերին Թեհրան ժամանած Միջ-Խորհրդարանական Ուղղափառ Խորհրդարանի Անդամներին:Խորհուրը բաղկացած է յոյն և ռուս անդամներից:
Երեքշաբթի 18 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Սասուն» Մանկապարտէզի տնօրէնուհի՝ տկն. Մադլէն Քէշիշեանին և Հայոց Ազգային «Գոհար» տղայոց դպրոցի տնօրէն՝ պրն. Վահէ Բաբայեանին:
Կիրակի, սեպտեմբերի 21-ի առաւօտեան, Հայաստանի Հանրապետութեան անկախ պետականութեան վերականգնման 27-րդ ամեակի առիթով, Թեհրանի բոլոր եկեղեցիներում ս. պատարագի ընթացքում, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք:
Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի սկսման երեսունութամեակի առթիվ եւ ի յարգանք մեր նահատակների, յառաջիկայ ուրբաթ 28 Սեպտեմբեր 2018-ին առաւօտեան Ս. պատարագի աւարտին տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում:
Կիրակի սեպտեմբերի 23-ին, թեհրանահայ աշակերտութեան համար խորհրդանշական առաջին զանգը հնչեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ներկայութեամբ, Հայոց Ազգային «Արարատ» դպրոցում:
Երկուշաբթի 17 Սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի 6-րդ շրջանի մշակութային եւ հասարակական հարցերի օգնական ճրտ. Ալի Փուր Զոնուզին եւ նոյն պաշտօնով՝ նոյն շրջանի առաջին բաժնի օգնական դոկտ. Զանդին։
Քրիստոնէական պատմութեան առնչւած ամենակարեւոր դէպքերից մին է համարւում խաչվերացի տօնը, որը իր բովանդակութեամբ եւ էութեամբ մեծ նշանակութիւն է ներկայացնում իւրաքանչիւր հաւատացեալի համար եւ յատկապէս նրանից ճառագայթող խորհրդին, որ քրիստոնեայի համար յաղթանակի, զօրութեան, պատիւի, փառքի, կեանքի, ազատութեան, խոնարհութեան, ինքնընծայման, զոհողութեան, հաշտեցման, արդարացման, դէպի երկինք մուտք գործելու, անշահախնդիր ու անվերապահ սիրոյ եւ ներողամտութեան աստւածային զօրութիւնն է որ ներգործում է ամէն հաւատացողի մէջ, գօտեպնդում է, զօրացնում ու քաջալերում է եւ յուսադրելով՝ անխոչընդոտ առաջնորդում է դէպի յաւիտենական արքայութիւն եւ երանական կեանք։
Շաբաթ 22 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութի ազգայիններից ճարտարապետ Արամազդ Նազարեանին, որ եկած էր յատուկ կերպով հրաւիրելու Առաջնորդ Սրբազանին իր գեղանկարչութեան ցուցահանդէսին կազմակերպւած Արտակ Մանուկեան թանգարանի տնօրինութեան եւ Հայ Ճարտարապետների եւ Ճարտարագէտների Միութեան վարչութեան կողմից։